Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բագրատ Սրբազանը պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին

Բագրատ Սրբազանը պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին
07.05.2024 | 13:17

Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ.

«Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»:

Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կամ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կամ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը:

Եվ քանի որ, հասկանալի պատճառներով, հատկապես՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին, ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին:

Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ խոսելը հարիր չի համարվել:

Առայժմ՝ այսքանը:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Վե՛րջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է:

Դիտվել է՝ 4148

Մեկնաբանություններ